Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Կոսովոյում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են

Կոսովոյում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են
14.02.2021 | 22:54

Կոսովոյում արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Տեղական աղբյուրների փոխանցմամբ` ընտրողների մասնակցության ցուցանիշը բավական ցածր է։ Քվեարկության առաջին երեք ժամերին տեղամասեր է գնացել Կոսովոյի ընտրողների ութ տոկոսը։

Վերջին հարցումների համաձայն` հաղթելու առավել մեծ շանսեր ունի նախկին վարչապետ Ալբին Քուրտիի «Ինքնորոշում» կուսակցությունը, որ հանդես է գալիս Սերբիայի հետ հարաբերություններում առավել կոշտ դիրքորոշման օգտին։ Կոսովոյի 120 տեղանոց խորհրդարանում 20 պատգամավորական մանդատ է հատկացված ազգային փոքրամասնություններին, այդ թվում` սերբերին։ Կոսովոյի նոր գումարման խորհրդարանում ներկայացված լինելու համար պայքարում են սերբական երեք կուսակցություններ։

Դիտվել է՝ 4628

Մեկնաբանություններ